Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Ձյունաճերմակ ժպիտը 5 տարով երիտասարդեցնում է

Ձյունաճերմակ ժպիտը 5 տարով երիտասարդեցնում է

Մեծ Բրիտանիայի հետազոտողները եկել են այն եզրակացությանը, որ ձյունաճերմակ ժպիտը օգնում է 5 տարով երիտասարդ տեսք ունենալ և ստանալ լավ աշխատանք:

 

Oral B կազմակերպության պատվերով անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ձյունաճերմակ ժպիտը կարող է աշխատանք փնտրելիս դառնալ որոշիչ գործոն: Որքան կատարյալ և սպիտակ են ատամները, այնքան մարդը գործատուին հաջողակ, գրավիչ և աշխատասեր է թվում: Ավելին, սպիտակ ատամները տեսողականորեն 5 տարուց ոչ պակաս երիտասարդացնում են մարդուն:

 

Անգլիացի ատամնաբուժների վկայությամբ' երկրի բնակչության 75 %-ը ցանկանում են ատամները սպիտակեցնել: Հաճախորդները ցանկանում են սպիտակեցնել ատամները միջինը 2-3 տոնայնությամբ: Իսկ ատամների դեղնելը բրիտանացիների համար լուրջ սրտնեղելու պատճառ է: Կարիեսը նրանց առավել քիչ է անհանգստացնում:

 

Հետազոտողները ուսումնասիրել են ատամների գույնի վերաբերյալ 2000 տղամարդկանց և կանանց վերաբերմունքը, ինչպես նաև հարցում են կատարել ատամնաբույժների շրջանում: Տղամարդկանց մեկ երրորդը կարծում է, որ սպիտակ ատամները նյութական բարեկեցության ապացույցն է, նաև վկայում է այն մասին, որ տվյալ մարդը ստացել է մասնավոր կրթություն կամ ավարտել է համալսարան:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ